Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

08 Օգոստոս, 2022 20:10
ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին