Կարևոր իրադարձություններ

5 տարուց կսկսվի արհեստական մսի զանգվածային արտադրությունը

19 Հոկտեմբեր, 2015 22:17
5 տարուց կսկսվի արհեստական մսի զանգվածային արտադրությունը

Հոլանդական Mosa Meat ընկերությունը ծրագրում է 5 տարուց գործարկել արհեստական մսի զանգվածային արտադրություն։ Rosbalt-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին մի խումբ հոլանդացի հետազոտողներ ներկայացրել էին ցողունային բջիջներից աճեցրած մսով առաջին բուրգերը։ Այն արժեր 300 հազար դոլար, չոր էր և գրեթե անհամ։

Գիտնականները շարունակել են աշխատանքը։ Նոր մսի գինը դեռևս հայտնի չէ, սակայն այն հաստատ շուկայի համար ընդունելի կլինի:

Հետազոտողների խոսքով՝ այժմ ընթանում է աշխատանք մսի առանցքային բաղադրիչի՝ ճարպի վրա, որը չի բավականացրել 2013-ին ստեղծված տարբերակում։

 

Լրահոս

Դիտել ավելին