Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

08 Օգոստոս, 2022 20:38
ՍԱՏՄ տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:
 
Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը:
 

Լրահոս

Դիտել ավելին