Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել երդման արարողություն

08 Օգոստոս, 2022 19:40
Տեղի է ունեցել երդման արարողություն

N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից մեկի մայրը:

 

Լրահոս

Դիտել ավելին