Կարևոր իրադարձություններ

46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին

08 Օգոստոս, 2022 18:10
46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց  մեկնելուց: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին