Կարևոր իրադարձություններ

Հրթիռակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց

08 Օգոստոս, 2022 17:45
Հրթիռակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ օգոստոսի 7-ին Կիևը նոր հարված է հասցրել Զապորոժիեի ատոմակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին, որի հետևանքով վնասվել է Զապորոժիեի և Խերսոնի շրջաննների էլեկտրամատակարարումն ապահովող «Կախովսկայա» բարձրավոլտ գիծը։

Ատոմակայանում տեղի է ունեցել նաև լարման կտրուկ աճ, որը ծուխ է առաջացրել կայանի բաց բաշխիչ սարքում։

Կոնաշենկովի խոսքով՝ հրշեջ հաշվարկներին հաջողվել է մեկուսացնել ծուխը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝  Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը չափազանց վտանգավոր գործունեություն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ հսկայական տարածքի, այդ թվում՝ Եվրոպայի համար։

Ուկրաինայի իշխանություններն էլ իրենց հերթին Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծության համար մեղադրում են Ռուսաստանին։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեն։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կկարողանա օգտվել էլեկտրակայանից և «այնտեղ կիրառել իր իրավասությունները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին