Կարևոր իրադարձություններ

Պեկինը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից

08 Օգոստոս, 2022 17:25
Պեկինը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ ՉԺՀ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։ 

«Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետևեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Չինաստանի համար երկու հանրապետություններն էլ բարեկամական երկրներ են։

Պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն հնարավորություններ կգտնեն՝ քաղաքական երկխոսության շրջանակում լուծել տարաձայնությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին