Կարևոր իրադարձություններ

Նորակոչիկները երդվել են պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները (լուսանկարներ)

08 Օգոստոս, 2022 17:00
Նորակոչիկները երդվել են պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն:

Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:

Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

«Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից մեկի մայրը:

 

Լրահոս

Դիտել ավելին