Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Հայ 50 պատանիներ միավորվել են աշխարհի տարբեր անկյուններից

08 Օգոստոս, 2022 16:54
Հայ 50 պատանիներ միավորվել են աշխարհի տարբեր անկյուններից

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը:

Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը և ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական և բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձևաչափով:

Ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, և Աղձք՝ Արշակունիների դամբարան:

 

Լրահոս

Դիտել ավելին