Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում կկառուցվի Bayraktar-ի գործարան

08 Օգոստոս, 2022 16:46
Ուկրաինայում կկառուցվի Bayraktar-ի գործարան

Թուրքական Baykar Makina ընկերությունը հողատարածք է գնել Ուկրաինայում՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բայքարի» սեփականատերը ստեղծել է իր ընկերությունը Ուկրաինայում, այս ընկերությունն արդեն հողատարածք է ձեռք բերել, մշակել են գործարանի դիզայնը և մտադիր են այն իրականացնել մինչև վերջ, քանի որ ընկերության սեփականատերերի կողմից այս արտադրությունն Ուկրաինայում արտադրելը գրեթե անձնական պարտավորություն էր»,- ասել է նա։

Նրա խոսքով, գործարանի արտադրած անօդաչու սարքերի վրա կօգտագործվեն ուկրաինական բաղադրիչներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին