Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի վրա դատարանը կալանք է դրել

08 Օգոստոս, 2022 15:35
ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի վրա դատարանը կալանք է դրել

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։  

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում ևս կհրապարակվի:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։

 

Լրահոս

Դիտել ավելին