Կարևոր իրադարձություններ

Վրաստանի կոչը ՌԴ-ին՝ զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

08 Օգոստոս, 2022 14:44
Վրաստանի կոչը ՌԴ-ին՝ զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից։ Այս մասին փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել անօրինական վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ 

Գործակալությունը մատնանշում է փշալարեր անցկացնելը, սահմանազատման գծի երկայնքով այլ պատնեշների տեղադրումը, անօրինական ձերբակալություններն ու առևանգումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և վրաց բնակչության նկատմամբ էթնիկ խտրականությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում:

Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել դադարեցնել «Վրաստանի դեմ անօրինական և սադրիչ գործողությունները», հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերել իրենց զորքերը Վրաստանից և չեղարկել «օկուպացված շրջանների, այսպես կոչված, անկախությունը ճանաչելու անօրինական որոշումը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին