Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    414

  • EUR

    389,5
    409,5

  • RUB

    6,43
    7,28

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. Հունաստանում ՀՀ դեսպան

07 Օգոստոս, 2022 20:31
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Tribune հրատարակության խնդրանքով մեկնաբանելով ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ հարցը, նշել է․

«Դա անամոթ սուտ է։

 Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

 

Ավելի վաղ ekathimerini.com-ը գրել է, որ ՊԱՍՕԿ-ի ղեկավար Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, թե փորձ է արվել իր հեռախոսի վրա տեղադրել անօրինական Predator լրտեսող ծրագիրը։ Նշվում է, որ Հունաստանի հետախուզության ղեկավարն իբր պնդել է, թե Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսումն իրականացվել է ուկրաինական և հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին