Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Սևանից ջրասուզակը տղամարդու մարմին է դուրս բերել

07 Օգոստոս, 2022 16:50
Սևանից ջրասուզակը տղամարդու մարմին է դուրս բերել

Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հատվածում Սևանա լճում տղամարդ է ջրահեղձ եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի մասին ահազանգը եղել է 13։48-ի սահմաններում։

Նշվել է, որ տղամարդը լողալով հասել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա։

ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՀՋՋ 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Ջրասուզակը տղամարդու դին հայտնաբերել է լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում և այն դուրս է բերել լճից:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

 

Լրահոս

Դիտել ավելին