Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան վիրավորներին է ուղարկում ռազմաճակատ. ՌԴ ՊՆ

07 Օգոստոս, 2022 16:27
Ուկրաինան վիրավորներին է ուղարկում ռազմաճակատ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Կիևի ռեժիմը ստիպված է լրացնել կորուստները ուսումը չավարտած մոբիլիզացված զինվորներով ու վիրավոր զինծառայողներով, որոնք վերականգնման փուլ չեն անցել։ 

«Մեծ կորուստների պատճառով Զելենսկու ռեժիմը միջոցներ է ձեռնարկում Դոնբասում մարտական գործողությունների շրջանում ուկրաինական կազմավորումների անձնակազմի պակասը համալրելու համար։

Այսպես, որոշում է ընդունվել Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքի 72-րդ մեքենայացված բրիգադի ուսումնական կենտրոնում նախապատրաստություն սկսած քաղաքացիներին ժամանակից շուտ առաջին գիծ ուղարկելու մասին:

Նրանց հետ ուղևորվում են նաև հոսպիտալներում գտնվող վիրավորները՝ չսպասելով վիրավորումներից հետո վերականգնման ամբողջական կուրսի ավարտին», - ասված է ՌԴ ՊՆ ամփոփագրում:

Ըստ տվյալների՝ ոչնչացվել է Նիկոլաևսկի մարզի զինանոցը, որտեղ պահեստավորված էր 45 տոննա ռազմամթերք, որոնք ՆԱՏՕ-ի երկրներն են մատակարարել Ուկրաինայի ԶՈւ-ին:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին