Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Երրորդ համաշխարհայինը ավելի վատ կլինի, քան պատմության մեջ ցանկացած այլ պատերազմ. Թրամփ

07 Օգոստոս, 2022 15:36
 Երրորդ համաշխարհայինը ավելի վատ կլինի, քան պատմության մեջ ցանկացած այլ պատերազմ. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Երրորդ համաշխարհային պատերազմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կարող ենք գալ Երրորդ համաշխարհային պատերազմին, քանի որ մեզ առաջնորդում են ոչ կոմպետենտ մարդիկ: Եվ այս պատերազմն ավելի վատ կլինի, քան պատմության մեջ ցանկացած այլ պատերազմ, քանի որ մենք ունենք այնպիսի զենք, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ նախկին առաջնորդը մատնանշել է, որ իր նախագահության օրոք Ուկրաինայի հակամարտությունը տեղի չէր ունենա, ինչպես եղավ ամերիկյան ներկայիս կառավարության օրոք, ինչպես նաև սրումը Թայվանի շուրջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ աշխարհը կանգնած է միջուկային վտանգի առաջ, որը չի տեսել սառը պատերազմից ի վեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին