Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 65 քաղաքացի տարհանվել է (լուսանկարներ)

07 Օգոստոս, 2022 15:00
Վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 65 քաղաքացի տարհանվել է (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։

Նախարարությունն ահազանգի վերաբերյալ մանրամասներ է հայտնում, ըստ որի՝  ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին: 

Նշենք, որ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին