Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Մինչ շտապօգնության հասնելը, քաղաքացին արդեն մահացած է եղել

07 Օգոստոս, 2022 13:26
Մինչ շտապօգնության հասնելը, քաղաքացին արդեն մահացած է եղել

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ ժամը 23:13-ին կանչով մեկնել են Պուշկինո գյուղի տներից մեկը, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացուն:

Ահազանգողը հայտնել է նաև, որ մինչ իրենք հասել են նշված հասցե, այդ քաղաքացին արդեն մահացած է եղել:

Այդ ժամանակ նշված հասցեում մահացած Ֆ. Ճշմարիտյանի որդիներից մեկը մեղադրել է իրեն իր հոր մահվան մեջ` անհիմն վիճաբանել, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին