Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Գրիբոյեդովի թիվ 5 շենքերի տանիքներում հրդեհ է բռնկվել

07 Օգոստոս, 2022 10:46
Գրիբոյեդովի թիվ 5 շենքերի տանիքներում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։

Այրվել են տանիքների կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին