Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին

07 Օգոստոս, 2022 10:11
ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին

Ռուսաստանը կոչ է անում պաղեստինա-իսրայելական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի։

Այս մասին մեկնաբանություն է արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС -ը։

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, կանխել ռազմական գործողությունների էսկալացիան և անհապաղ վերադառնալ կայուն իրավիճակի՝ զինադադարի»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչպես նշել է դիվանագետը, իրավիճակի հերթական սրումը հրահրել են օգոստոսի 5-ին իսրայելական օդային հարվածները Գազայի հատվածին, որին ի պատասխան պաղեստինյան խմբավորումները լայնածավալ անկանոն գնդակոծում են Իսրայելի տարածքը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին