Կարևոր իրադարձություններ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հնդկաստանի թիմին

06 Օգոստոս, 2022 21:30
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հնդկաստանի թիմին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Մեր թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

 
 

8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։

 

Հայաստանի կանանց հավաքականն էլ 0.5։3.5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Մեր թիմի կազմում ոչ-ոքի է խաղացել Մարիամ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություններ են կրել։

Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է։

 

Լրահոս

Դիտել ավելին