Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    430,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Իսրայելում հայտարարվել է 25 000 պահեստազորայինի զորակոչ

06 Օգոստոս, 2022 18:14
Իսրայելում հայտարարվել է 25 000 պահեստազորայինի զորակոչ

Ինչպես հաղորդում է The Times of Israel պարբերականը, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին։  Աղբյուրի հաղորդմամբ, իրավիճակը  լարված է Գազայի հատվածի հետ սահմանին։

 Իսրայելի բանակը Գազայի հատվածում իրականացնում է «Արևածագ» գործողությունը, որը պատասխան է «Պաղեստինի իսլամական ջիհադի ուղիղ սպառնալիքներին»։

Իսրայելի սահմանային շրջաններում հայտարարվել է հատուկ դրության ռեժիմ։ 

Առնվազն 15 մարդ Է զոհվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունից հետո։ Այս մասին, ինչպես գրում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով ՝ 15 զոհերի թվում կա երկու կին և մեկ երեխա, իսկ 125 մարդ վիրավորվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին