Կարևոր իրադարձություններ

Թայվանը մեղադրում է Չինաստանին՝ հարձակման նախապատրաստման մեջ

06 Օգոստոս, 2022 13:21
Թայվանը մեղադրում է Չինաստանին՝ հարձակման նախապատրաստման մեջ

Թայվանի պաշտպանության նախարարությունը Չինաստանի զինված ուժերին մեղադրում է կղզու վրա հարձակման սցենար մշակելու մեջ։ Պեկինը հայտարարել է տարածաշրջանում լայնածավալ զորավարժությունների մասին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի նախապատրաստման ֆոնին։ Նա այցելել է Թայվան իր ասիական շրջագայության շրջանակներում, որն ավարտվել է հինգշաբթի։ Այս մասին փոխանցում է Euronews-ը:

Սպիտակ տունը մեղադրում է Պեկինին Փելոսիի այցը որպես պատրվակ օգտագործելու համար ռազմական ակտիվությունն ուժեղացնելու համար և խոստանում է շարունակել աջակցել Թայվանին։

«Որևէ պատճառ չկար այն էսկալացիայի համար, որը մենք տեսնում ենք Չինաստանից։ Այն, ինչ անում են, գիտեք, լրիվ անպատասխանատու է։ Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ Պեկինի հետ կապի բաց գծերը պահպանելու համար՝ միաժամանակ պաշտպանելով մեր շահերն ու արժեքները տարածաշրջանում։ Սա այն է, ինչ աշխարհն ակնկալում է Միացյալ Նահանգներից և Չինաստանից, և մենք Պեկինին կոչ ենք անում հավատարիմ մնալ իր պարտավորություններին, երբ խոսքը վերաբերում է կլիմայի շուրջ երկխոսությանը»,-այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին