Կարևոր իրադարձություններ

Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

06 Օգոստոս, 2022 12:55
Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը  չեն համապատասխանում։  

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
 
«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։
 
Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Հ. Թադևոսյանը:
 
Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է Աղավնո համայնքում և հաստատել՝ այնտեղ  թալանի որևէ դեպք չի արձանագրվել։
 

Լրահոս

Դիտել ավելին