Կարևոր իրադարձություններ

Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում. Բեգլարյան

06 Օգոստոս, 2022 10:56
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում. Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյան Թվիթերյան իր էջում անդրադարձել է միջազգային կառույցների արձագանքին՝ Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ.

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- նշել է Արցախի պետնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին