Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Դուք դեռ մտածում եք՝ գնա՞լ Ստարմուսի միջոցառումներին, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

06 Օգոստոս, 2022 09:47
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Դուք դեռ մտածում եք՝ գնա՞լ Ստարմուսի միջոցառումներին, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դուք դեռ մտածում եք՝ գնա՞լ Ստարմուսի միջացառումներին, թե՞ ոչ... Հայաստան է գալիս Ջիմ Բաղյանն ու Թոնի Ֆադելը:

StarmusVI բոլոր օրերը շատ հետաքրքիր են՝ ելույթների ու համերգների մասով, սակայն 4-րդ օրը՝ սեպտմեբրի 8-ը, առանձնահատուկ է։ Ելույթների ու խոսնակների ցանկը միայն բավական է դրանում համոզվելու համար։

Այդ օրը, օրինակ, հայազգի առաջին տիեզերագնաց, բժիշկ և ինժեներ Ջեյմս Բաղյանը կխոսի այն մասին, թե ինչ մարտահրավերներ ունի մարդը՝ տիեզերքում։

Հաջորդ ելույթով նորարար, ipod-ի գյուտարար և iphone-ի համաստեղծող Թոնի Ֆադելը կխոսի այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիական սիներգիաներն օգնում մեզ ինչպես Երկրի վրա, այնպես էլ տիեզերքում։

Վու Ջին կներկայացնի Չինաստանի՝ թափ հավաքող տիեզերագնացության ծրագիրը, իսկ ձեռնարկատեր, մեր հայրենակից Կամ Ղաֆարյանը կպատմի այն մասին, թե ինչպիսի տնտեսություն մենք կարող ենք ստեղծել՝ Երկիր մոլորակից դուրս։

Շտապեք ամրագրել ձեր տոմսերը՝ մարդկության ապագան արդեն այսօր տեսնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին