Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ-ի հետևանքով վարորդներից մեկն արգելափակվել էր մեքենայի մեջ

06 Օգոստոս, 2022 09:28
ՃՏՊ-ի հետևանքով վարորդներից մեկն արգելափակվել էր մեքենայի մեջ

Օգոստոսի 6-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mitsubishi» (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1955 թ.) մակնիշների  ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին