Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում վրաերթի ենթարկված 26-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

06 Օգոստոս, 2022 00:11
Արարատի մարզում վրաերթի ենթարկված 26-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Քիչ առաջ  մահացել է՝ երեկ՝ օգոստոսի 4-ին, Արարատի մարզում վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց  տեղափոխված, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ.-ն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ 

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։  Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն էր։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին