Կարևոր իրադարձություններ

Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Արցախի դեմ

05 Օգոստոս, 2022 22:49
Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Արցախի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: Ադամ Շիֆը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ խորապես մտահոգված է նրանով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով եղել են զոհեր։ Նա մասնավորապես գրել է․

«Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»։

«Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին