Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Արարատի մարզում. վիրավորներից մեկը «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ի տնօրենն է

05 Օգոստոս, 2022 22:27
Ավտովթար՝ Արարատի մարզում. վիրավորներից մեկը «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ի տնօրենն է

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գագիկ Պ.-ի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մ.-ի վարած  Fiat Fiorino մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Մ.-ն և Գագիկ Պ.-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Նազիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ վիրավորներից  «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ի տնօրենն է, վարորդներից Գագիկ Պ.-ն աշխատում է նշված ՍՊԸ-ում, իսկ Գևորգ Մ.-ն աշխատում է «ԻֆԵԲ գրուպ»/ ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին