Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Կաղնուտում

05 Օգոստոս, 2022 20:25
Հրդեհ՝ Կաղնուտում

Օգոստոսի 5-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել են 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին