Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի (տեսանյութ)

05 Օգոստոս, 2022 17:54
Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագրը: Այս մասին ասված է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

«Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։

Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները, տեղափոխվել է Այգի։

Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։

Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին