Ֆրանսիայում ավելի քան 100 համայնք երաշտի պատճառով առանց խմելու ջուր է մնացել։ Այս մասին հայտնել է երկրի բնապահպանական բարեփոխումների նախարար Քրիստոֆ Բուշը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում երաշտի պատճառով 100-ից ավելի կոմունաներում այսօր խմելու ջուր չկա, որոշ վայրեր խմելու ջուրը հասնում է բեռնատարներով, քանի որ խողովակներով հնարավոր չէ ջուրը հասցնել։
Շոգի երրորդ ալիքը Ֆրանսիա է եկել օգոստոսի 1-ին։