Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    417,5
    439,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

«Գնթունիկ»-ի հաշվապահը մեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. վերջինս և հացթուխը տեղափոխվել են հիվանդանոց

05 Օգոստոս, 2022 16:54
«Գնթունիկ»-ի հաշվապահը մեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. վերջինս և հացթուխը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դսւրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին