Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է փողոցային առևտրի 127 դեպք (տեսանյութ)

05 Օգոստոս, 2022 14:07
Արձանագրվել է փողոցային առևտրի 127 դեպք (տեսանյութ)

Երևանի կենտրոնական հատվածները՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, փողոցների մայթերն ու շենքերի կամարանցումները բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիների նախընտրելի հասցեներն են:

Առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և ոստիկանության համատեղ ստուգայցերի շնորհիվ անօրինական առևտրի դեպքերը հայտնաբերվել և տեղում կասեցվել են, քաղաքացիները՝ տուգանվել:

Շրջայցերն արվում են ինչպես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, այնպես էլ ուշ երեկոյան: Հուլիսին մայաքաղաքում արձանագրվել է փողոցային առևտրի 127, օգոստոսի առաջին օրերին՝ 30 դեպք:

Փողոցային առևտուրը քաղաքում արգելելու և խնդիրը վերացնելու համար քաղաքապետարանը շարունակաբար ամեն օր ուժեղացված ստուգայցեր է իրականացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին