Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի հիմնանորոգումը

05 Օգոստոս, 2022 13:55
Մեկնարկել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։

Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։

Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշում է, որ բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։

Նշենք, որ շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին