Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի ամերիկահայ հեղինակը

05 Օգոստոս, 2022 13:49
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Կյանքից հեռացել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի ամերիկահայ հեղինակը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը՝ ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:

Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է Ավանեսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին