Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

05 Օգոստոս, 2022 13:36
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Երևանում օգոստոսի 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 05-08-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում՝ 05-08-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 06-08-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին