Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ

05 Օգոստոս, 2022 11:51
Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
 
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
 
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը
 

 

Լրահոս

Դիտել ավելին