Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է գազատար խողովակին և շրջվել. կան տուժածներ

05 Օգոստոս, 2022 10:14
Մեքենան բախվել է գազատար խողովակին և շրջվել. կան տուժածներ

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 23։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի «զոնտիկներ» կոչվող տարածքից դեպի ամառանոցներ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Լիա» խանութի մոտակայքում, «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին