Կարևոր իրադարձություններ

Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ

04 Օգոստոս, 2022 21:42
Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ

Օգոստոսի 4-ին, ժամը 19։26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Volkswagen Tоuareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․ և 4 ուղևոր):

 

Լրահոս

Դիտել ավելին