Կարևոր իրադարձություններ

Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կա վիրավոր

04 Օգոստոս, 2022 21:25
Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կա վիրավոր

Օգոստոսի 4-ին, ժամը 19։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին