Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտոթար Շիրակում. կան վիրավորներ

04 Օգոստոս, 2022 19:09
Խոշոր ավտոթար Շիրակում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Աբգար Ա-ի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Խաչիկ Կ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ 25-ամյա Արարատ Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին