Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 34-ամյա Աբգար Ա-ի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Խաչիկ Կ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևոր՝ 25-ամյա Արարատ Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։