Կարևոր իրադարձություններ

«Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափում եղած թերությունները շտկվել են

04 Օգոստոս, 2022 18:27
«Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափում եղած թերությունները շտկվել են

Հարգելի քաղաքացինե՛ր, տեղեկացնում ենք, որ ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։

Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները

Վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքից

Իրականացվում է պատշաճ աղբահանություն

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Ցնցուղարաններ
Խաղահրապարակներ

Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։

Լուսանկարներն արված են N1 Հանրային լողափում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին