Կարևոր իրադարձություններ

Խորհրդային բոլոր հուշարձանները կհանվեն Էստոնիայի հանրային վայրերից

04 Օգոստոս, 2022 17:21
 Խորհրդային բոլոր հուշարձանները կհանվեն Էստոնիայի հանրային վայրերից

Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշում Է ընդունել հանրային տարածքից խորհրդային հուշարձանները հանելու վերաբերյալ։ Փոխանցում Է «Ինտերֆաքս»-ը:

«Նախարարների կաբինետի նիստում մենք հանգամանորեն քննարկել ենք, թե ինչպես վարվել հանրային տարածքից օկուպացիոն իշխանության սիմվոլիկայով հուշահամալիրները հեռացնելու հարցում: Ըստ գնահատումների, Էստոնիայում դրաց թիվը հասնում Է 200-ից մինչեւ 400-ի: Գլխավորը որոշված Է, որ կարմիր կոթողները հարկավոր Է վերացնել հանրային տարածքից, եւ մենք դա կանենք ամենակարճ ժամկետներում»,-ասել Է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին