Կարևոր իրադարձություններ

Օձուն-Արևածագ ճանապարհին ցորենի դաշտեր են այրվում

04 Օգոստոս, 2022 17:00
Օձուն-Արևածագ ճանապարհին ցորենի դաշտեր են այրվում

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում են հնձած ցորենի դաշտեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին