Կարևոր իրադարձություններ

Կլինիկական մահ տարած արցախցին գիտակցության է եկել

04 Օգոստոս, 2022 16:18
Կլինիկական մահ տարած արցախցին գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։ Բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։

Դեպքը առանձնահատուկ էր և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Լրահոս

Դիտել ավելին