Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

04 Օգոստոս, 2022 16:11
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-8-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին