Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն Արցախում

04 Օգոստոս, 2022 14:21
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտում է  Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն Արցախում
Ս.թ. օգոստոսի 3-ին Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարի մասին պայմանավորվածությունը Արցախում՝ առանց դրդապատճառի հարձակում ձեռնարկելով հայ ժողովրդի դեմ Եղցահողում՝ Լաչին/Բերձոր միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող շրջանում, կիրառելով ականանետներ, նռնականետներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ ուղղված մարտական դիրքերին և մեկ զորամասի բնակության վայրին, ինչի հետևանքով զոհվեցին 2, վիրավորվեցին 19 և ծանր վիրավորում ստացան 4 հոգի, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
 
«Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգոստոսի 3-ի հրադադարի խախտումը»,– հայտարարեց Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, ով վերջերս Լաչին/Բերձոր միջանցքով մեկնել էր Արցախ։ «Մինչ Հայաստանը հավատարիմ է մնացել 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ կերպով խախտել դրա պայմանները, մասնավորապես՝ չազատելով հայ ռազմագերիներին, ովքեր ենթարկվում են խոշտանգումների ու բռնությունների։ Պետքարտուղարությունը կոչ արեց Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, սակայն, Ադրբեջանի բացահայտ արհամարհանքը և հայ ժողովրդի դեմ առանց դրդապատճառի շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ Ալիևի ռեժիմը խաղաղություն չի ուզում»: Համագումարը վճռականորեն սատարեց 2023թ.-ի Ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) փոփոխությունը, որով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ովքեր դեռ անարդար կերպով գերության մեջ են պահվում Ադրբեջանի կողմից:
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին